Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ՆԳ նոր նախարարը Ադրբեջանի «սև ցուցակում» է


Բրունո Լը Ռու, արխիվ
Բրունո Լը Ռու, արխիվ

Ֆրանսիայի ներքին գործերի նորանշանակ նախարար Բրունո Լը Ռուի անունն ընդգրկված է անցանկալի անձանց՝ պաշտոնական Բաքվի ցուցակում: APA լրատվական գործակալությանը այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Նա պարզաբանել է, որ Լը Ռուն որպես Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր 2015 թվականի սեպտեմբերին «ապօրինի այց» է կատարել Լեռնային Ղարաբաղ:

APA-ն նշում է նաև, որ Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարարը Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի անդամ է:

Ֆրանսիայի ՆԳ արդեն նախկին նախարար Բեռնար Կազնյովը, հիշեցնենք, նշանակվել է վարչապետ՝ Մանյուել Վալսի հրաժարականից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG