Երեկ ուշ երեկոյան զինյալ խմբավորումները հավաքական կերպով նահանջել են Հին Հալեպի ամբողջ տարածքից, հաղորդում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:
«Ոմանք համաձայնեցին հանձնվել սիրիական բանակին՝ վայր դնելով զենքերը», - շարունակում է «Գանձասար»-ը:
Ըստ պարբերականի՝ Սիրիայի կառավարական բանակը լիակատար վերահսկողություն է հաստատել Հին Հալեպի Աղիոր, Քասթըլ Հարամի, Բաբ ալ-Հադիդ և մերձակա թաղամասերի նկատմամբ։
Սպասվում է սիրիական բանակի հրամանատարության պաշտոնական հայտարարությունը այս կապակցությամբ, նշում է «Գանձասար»-ը: