Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակն ու զարգացման հեռանկարները, փոխանցում է Պաշտպանության նախարարությունը:
«Կարծիքներ են փոխանակվել ԵՄ համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության շրջանակներում համագործակցության հնարավորությունների շուրջ: Վիգեն Սարգսյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը երկկողմ ձևաչափով պլանային համագործակցություն է իրականացնում ԵՄ անդամ մի շարք պետությունների հետ և կարևորել է եվրոպական կառույցների հետ շփումների ակտիվացումը Հայաստան-Եվրոպական Միություն ընդհանուր քաղաքականության շրջանակներում:
Իր հերթին դեսպան Պյոտր Սվիտալսկին վերահաստատել է պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Հայաստանին տրվող խորհրդատվական օժանդակությունը շարունակելու՝ ԵՄ պատրաստակամությունը»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ: