Մատչելիության հղումներ

Կիլիկիո կաթողիկոսությունը Սիսի կաթողիկոսարանի հարցով դիմում է ՄԻԵԴ


Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսի բերդի ավերակները, օգոստոս, 2016թ.
Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսի բերդի ավերակները, օգոստոս, 2016թ.

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պատմական Սիս քաղաքում գտնվող կաթողիկոսարանի վերադարձի հարցով այսօր կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Ինչպես տեղյակ եք, շուրջ երկու տարվա աշխատանքից հետո, 28 ապրիլ 2015-­ին մեր Սուրբ Աթոռը դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ վերոհիշյալ պահանջով: Սահմանադրական դատարանը իր հերթին դիմել էր արդարադատության նախարարությանը՝ դրա դիրքրոշումն ունենալու համար: Վերջինս հորդորել էր մերժել հայցը՝ այն համարելով Սահմանադրական դատարանի իրավասության սահմաններից դուրս։ Հետևաբար, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը որոշեց դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - ասված է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

Վաղը տվյալ թեմայով նաև ասուլիս է նախատեսված Բրյուսելում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի, Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների և փաստաբանների մասնակցությամբ։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG