Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը Վարշավայում մասնակցել է ALDE-ի տարեկան համագումարին


Դեկտեմբերի 1-ից 3-ը Վարշավայում տեղի է ունեցել Եվրոպայում Դեմոկրատների և ազատականների դաշինք կուսակցության (ALDE) տարեկան հերթական համագումարը, որին մասնակցել է նաև ALDE անդամ հանդիսացող Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը:

Կուսակցության գրասենյակի փոխանցմամբ, համագումարի շրջանակներում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ինչպես ALDE կուսակցության ղեկավար կազմի, այնպես էլ եվրոպական տարբեր հաստատությունների ներկայացուցիչների հետ:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Միքայել Լինկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, 4+4+4 բանակցությունների արդյունքում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացման հարցերի շուրջ», - ասված է հաղորդագրությունում:

ՀԱԿ-ը նշում է, որ ALDE կուսակցության նախագահ Հանս վան Բաալենի հետ հանդիպմանը քննարկվել են կուսակցության առաջիկա անելիքները, Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու առաջիկա միջոցառումների հետ կապված հարցեր:

Կոնգրեսի ներկայացուցիչները ALDE-ի նախագահին հրավիրել են դեկտեմբերի 17-ին կայանալիք Հայ ազգային կոնգրեսի համագումարին:

ALDE փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իլհան Քյուչուքի հետ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Կոնգրես-ALDE համագործակցության, Եվրոպական խորհրդարանի կողմից Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին ներկայացուցչական դիտորդական առաքելություն ուղարկելու հնարավորությունների վերաբերյալ:

ALDE Քաղաքական պատասխանատու Ֆիլիպ Հանսենի հետ քննարկմանը անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրություններին Կոնգրեսի մասնակցության հարցերին: Հանսենը ներկայացրել է ALDE կուսակցության առաջնահերթությունները և պատրաստակամություն հայտնել աջակցել Կոնգրեսին՝ մի շարք ծրագրերի իրականացման հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG