Մատչելիության հղումներ

Լարսում ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները կվերսկսվեն այսօր ժամը 15-ից


Բեռնատարներ Լարսի անցակետի մոտ, արխիվ
Բեռնատարներ Լարսի անցակետի մոտ, արխիվ

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնել են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհին իրականացվող ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները, եղանակային պայմաններից ելնելով, նախատեսվում է վերսկսել այսօր ժամը 15-ից: Այդ մասին ասված է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Լարսի անցակետը փակ է անցած ուրբաթ օրվանից, այնտեղ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ են կուտակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG