Մատչելիության հղումներ

ԲՀԿ քաղաքական խորհուրդը Ծառուկյանին հորդորում է «վերադառնալ ակտիվ քաղաքականություն»


Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որը քննարկել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: Ըստ կուսակցությունից ստացված հաղորդագրության, նիստի արդյունքով խորհուրդն ընդունել է հայտարարություն, որում ԲՀԿ նակին առաջնորդին կոչ է արել «վերադառնալ ակտիվ քաղաքականություն»։

«Հաշվի առնելով հանրապետության բոլոր համայնքներում և Երևանում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների պահանջն ու ցանկությունը, հաշվի առնելով մեր երկրում հանրային-քաղաքական մեծ համախմբում ապահովելու անհրաժեշտությունը, որն ի զորու է իրականացնել ժողովրդի անվերապահ աջակցությունն ու վստահությունը վայելող գործիչ Գագիկ Ծառուկյանը,

հաշվի առնելով երկրի ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերները բացառապես մեծ համախմբմամբ լուծելու հրամայականը, հաշվի առնելով, որ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից հեռանալով՝ որևէ այլ գործիչ և քաղաքական ուժ ի զորու չեղավ լուծելու այդքան անհրաժեշտ հասարակական-քաղաքական համախմբման խնդիրը,

ԲՀԿ քաղաքական խորհուրդը, մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից, դիմում է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու և մեծ համախմբմամբ, միասնական ջանքով ու ժողովրդի աջակցությամբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցը»,- նշված է ԲՀԿ հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG