Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է մոտ 90 անգամ, տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հատկապես ինտեսիվ խախտումներ են եղել դիպուկահար զենքերից (շուրջ 80 կրակոց): Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (1 արկ):
«Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը», - ասված է հաղորդագրությունում։
Այս պահի դրությամբ շփման գծում իրավիճակը հանգիստ է: