Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ի հայցը բավարարվել է՝ «Նաիրիտ»-ը սնանկ է ճանաչվել


«Նաիրիտ» գործարանը, արխիվ
«Նաիրիտ» գործարանը, արխիվ

Նոյեմբերի 28-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության հայցը և «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչել։

Համաձայն վճռի՝ «Նաիրիտ»-ը չի կատարել սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարելու իր պարտավորությունը։ Գործարանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին 1 միլիարդ 235 միլիոն 3 հազար 232 դրամ էր պարտք։

ՀԵՑ-ը դատարան էր դիմել դեռ 2015-ի ապրիլին։ Կողմերը համաձայնել էին, որպեսզի վճիռը հրապարակվի իրենց բացակայությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG