Մատչելիության հղումներ

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրեցին հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին պայմանագիրը


Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն քիչ առաջ ստորագրել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը։

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ միացյալ զորախմբի կազմում կընդգրկվեն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և հայաստանյան ռազմական ստորաբաժանումներ։

Նշենք, որ նոյեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել միացյալ զորախմբի ստեղծմանը։

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այսօր ստորագրել են նաև երկու նախարարությունների համագործակցության 2017 ծրագիրը։

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարն ընդունել է իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովին։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG