Մատչելիության հղումներ

Մամեդյարով․ ԼՂ հարցով Համբուրգի հանդիպմանը կմասնակցեն նաև ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարները


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ղարաբաղյան հարցով Համբուրգում նախատեսված հաջորդ հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարները, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

«Երբ ես Ֆրանսիայում էի, ինձ առաջարկեցին նման ձևաչափով հանդիպել, Ադրբեջանը կողմ է», - ասել է Էլմար Մամեդյարովը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-9-ը Համբուրգում նախատեսված է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի շրջանակում էլ ակնկալվում են Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, այդուհանդերձ, վերջերս հայտարարել է, որ Համբուրգում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հարցը դեռևս հստակեցված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG