Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ և այսօր սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սահակյանն այդ հանդիպումներն ու քննարկումները համարել է բովանդակալից և առարկայական՝ երախտագիտություն հայտնելով ներկաներին ազնիվ և սկզբունքային դիրքորոշման համար: