Կոլումբիայում օդանավի կործանման զոհ է դարձել 76 մարդ, այդ թվում՝ բրազիլական ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Չապեկոենսե»-ի խաղացողները, մարզիչներ ու լրագրողներ:
Հաղորդվում է, որ հինգ մարդու հաջողվել է փրկվել:
Աղետի պատճառներն առայժմ հստակ չեն, շրջանառվում են վատ տեսանելիության կամ վառելիքի պակասի վարկածները:
Հարավային Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիան ավիաաղետի կապակցությամբ ժամանակավորապես կասեցրել է բոլոր խաղերը: