Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ՝ «Ջունգլ»-ի կողմից կնոջ նկատմամբ բռնության փաստով


«Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը, արխիվ
«Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազությունը փոխանցում է, որ դատախազը քրեական գործ է հարուցել «Երևանի փողոցներից մեկում «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման և քաղաքացի Հ.Մ.-ի հաղորդման ուսումնասիրմամբ։

«ԶԼՄ-ներում տեղ գտած՝ «Երևանի փողոցներից մեկում «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ Հայաստանի ոստիկանությունում նախապատրաստված նյութերի և քաղաքացի Հ.Մ.-ի հաղորդման ուսումնասիրության արդյունքում, հսկողություն իրականացնող դատախազը, առերևույթ հայտնաբերելով Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի [ծեծը] հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքերը, նոյեմբերի 28-ին Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով հարուցել է քրեական գործ», - հաղորդում է դատախազությունը՝ նշելով, որ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG