Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների հաստատած երկկողմ համագործակցության 2016 թվականի ծրագրի համաձայն, նոյեմբերի 28-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ, գեներալ-մայոր Գենադի Կազլովսկու գլխավորած պատվիրակությունը։
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Բելառուսի ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի զինված ուժերում զորքերի և մարտական միջոցների ավտոմատ կառավարման ու օպերատիվ պատրաստության կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպմանը։