Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ, Գագիկ Թադևոսյանն ազատվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Վարչապետի այլ որոշումներով, այդ պաշտոնում նշանակվել են Բորիս Դեմիրխանյանն ու Արման Խաչատրյանը։
Որոշումը հրապարակված է e-gov.am կայքում: