Ֆրանսիայում գարնանը անցկացվելիք նախագահական ընտրություններում աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցության թեկնածուն կլինի երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, ով հաղթել է ներկուսակցական ընտրությունների՝ կիրակի օրը անցկացված երկրորդ փուլում, ստանալով ձայների շուրջ 67 տոկոսը:
Ֆիյոնի մրցակիցը այս փուլում, հիշեցնենք, նույնպես նախկին վարչապետ Ալան Ժյուպեն էր:
Նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հետագա պայքարից դուրս մնաց ներկուսակցական ընտրությունների դեռ նախորդ փուլի արդյունքներով: