Կուբան սգում է հեղափոխական առաջնորդ, նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի մահը: 90-ամյա Կաստրոյի մասին պաշտոնական Հավանան երեկ է հաղորդել: Երկրում չեղյալ են հայտարարվել համերգները և ցանկացած տեսակի տոնախմբությունները, պետական հիմնարկներին տեղադրված դրոշները կիսով չափ խոնարհված են:
Ֆիդել Կաստրոյի դին երեկ հրկիզել են Հավանայում: Աճյունասափորը հուղարկավորելու են դեկտեմբերի 4-ին Սանտյագո քաղաքում: