«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախը» խորագրով հեռուստամարաթոնը երևանի ժամանակով ժամը 8:29-ի դրությամբ արձանագրել է 14 միլիոն 606 հազար 566 դոլար արդյունք:
Համազգային միջոցառման ամենախոշոր նվիրատուն ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանն է՝ 5 միլիոն դոլար նվիրատվությամբ:
Հիշեցնենք՝ անցած տարի «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել էր մոտ 10․4 միլիոն դոլար: