Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և զինդատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:
«Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր», - ասված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում: