Մատչելիության հղումներ

Կրակել են զինծառայողի գլխին, մեկ անձ ձերբակալվել է


Քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։ ՔԿ-ի հողորդմամբ, ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, կասկածյալը ձերբակալվել է։

«Ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ ահազանգն ստացվել է նոյեմբերի 22-ին։ Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ պարզվել է, որ մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքայիններ Ա. Ներսեսյանն ու Ա․ Բալեյանը որպես դիտորդներ հերթապահել են միևնույն հերթափոխում: Նախնական տվյալներով՝ շարքային զինծառայողների միջև առաջացել է վիճաբանություն՝ Ա.Բալեյանի` դիտակետում քնելու պատճառով, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ, ապա նաև՝ կրակոց է արձակվել Ա. Բալեյանի ուղղությամբ, որը դիպել է զինծառայողի գլխին:

Տեսնելով, որ Ա. Բալեյանը արնահոսում է՝ Ա. Ներսեսյանն օգնության է կանչել մարտական դիրքի մյուս զինծառայողներին և նրան տեղափոխել մոտակա զինվորական հոսպիտալ: Ներսեսյանը ձերբակալվել է»,- մասնավորապես, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG