Մալթայի մայրաքաղաք Վալետտայում կիրակի երեկոյան անցկացված «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը 232 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
Մրցույթի հայաստանյան մասնակիցներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը ներկայացրեցին «Տարբեր» երգը, խոսք՝ Ավետ Բարսեղյանի, երաժշտություն՝ Նիկ Էգիբյանի:
Մրցույթում 239 միավորով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիա Մամադաշվիլին՝ Mzeo երգով: