Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքն ու հեռանկարները։

Ըստ ՊՆ հաղորդագրության, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային առաքելություններին: «Կողմերն արդյունավետ են գնահատել պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական կրթության և վարժանքների, բարեվարքության և այլ բնագավառներում իրականացվող համագործակցությունն ու ՆԱՏՕ-ի խորհրդատվական աջակցությունը։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ձևաչափերի հետագա օգտագործումը Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագրի մշակման նպատակով:

Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանն հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG