Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով՝ Գևորգ Ալթունյանը նշանակվել է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար:
Հեռուստահաղորդավար, մեկնաբան Գևորգ Ալթունյանը նախկինում զբաղեցնում էր Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը:
Ռազմական գերատեսչության ղեկավարի մեկ այլ հրամանով՝ Վարդան Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական:
Հաղորդագրությունները տարածել է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: