Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Եթե Հայաստանը զորքը դուրս բերի Ադրբեջանի հողերից, հակամարտությունը կգտնի իր լուծումը»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ծավալուն հարցազրույց է տվել իսպանական EFE պարբերականին, որում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունը, հարցազրույցի ընթացքում Մամեդյարովն ընդգծել է, որ «հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր չէ, քանի դեռ հայկական զորքը չի լքել Ադրբեջանի տարածքները»։

«Եթե Հայաստանը ընդունի այդ իրականությունը և զորքը դուրս բերի ադրբեջանական հողերից, հակամարտությունը մոտ ապագայում կգտնի իր լուծումը», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Մամեդյարովն ավելացրել է, որ «Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի ԱԽ հայտնի բանաձևերի պահանջները և, որպեսզի խուսափի հակամարտության էությունից, դիմում է զինված սադրանքների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG