Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը Հայաստան աշխատանքային այց կկատարի Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը:
Հայաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, Մոլդովայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նույն օրը կկայանան Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Նախատեսված է փաստաթղթերի ստորագրում: