Երեկ Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ընդունել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։
Հանդիպումը, ըստ Թրամփի, նախատեսվածից երկար է տևել։
Առանձին հանդիպել են նաև ներկայիս և առաջիկա առաջին տիկինները։
Թեև հանդիպումից հետո որոշ տարաձայնություններ դեռ մնացել են, բայց Թրամփը հայտարարել է, որ Օբամային հանդիպելը իր համար մեծ պատիվ էր և նոր հանդիպում է ակնկալում։
Օբաման էլ հայտարարել է, որ լայն, ընդգրկուն հարցերից են խոսել։
Մանրամասները տե՛ս այստեղ