Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հավատարիմ մնա Թեհրանի և աշխարհի հզոր երկրների միջև կնքված միջուկային համաձայնագրին:
Դոնալդ Թրամփը նախագահական քարոզարշավի ժամանակ խոստացել էր չեղարկել այդ համաձայնագիրը՝ ասելով, թե դա իր տեսած վատթարագույն համաձայնություններից մեկն է, որ երբևէ բանակցվել է:
«ԱՄՆ-ի ցանկացած նախագահ պետք է հասկանա այսօրվա աշխարհի իրական վիճակը: Ամենակարևորն այն է, որ ԱՄՆ-ի ապագա նախագահը հավատարիմ մնա ձեռք բերված համաձայնություններին և հանձնառություններին», - Tasnim գործակալության փոխանցմամբ, այսօր ասել է Իրանի արտգործնախարարը, ով պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայում: