Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախագահ․ «Ստվերի դեմ պայքարելու եմ պայքարելով»


ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 7-ը նոյեմբերի, 2016 թ․
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 7-ը նոյեմբերի, 2016 թ․

Այսօր Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին ստվերի դեմ պայքարին և մենաշնորհներին:

«Մեկ ամիս է, ինչ ես բիզնեսի ներկայացուցիչ չեմ, 25 տարի եղել եմ խոշոր բիզնեսի ներկայացուցիչ և շատ լավ գիտեմ բիզնեսի ունեցած էն խնդիրները, որոնք պետք է լուծել, որպեսզի դաշտն ավելի բացվի: Էնպես որ քայլերը կանենք՝ կտեսնեք: Պայքարելու եմ ստվերի դեմ, պայքարեմ՝ կտեսնեք: Կամ պիտի պայքարենք, կամ չպայքարենք: Ես միտված եմ պայքարելուն: Այո, կկարողանամ: Ոնց եմ պայքարելու՞, պայքարելում եմ պայքարելով»,- ասաց Հարությունյանը:

Հարցին՝ ինչպե՞ս եք պայքարելու ստվերի դեմ, եթե, օրինակ, «Ալեքս Գրիգ» ընկերությունն անցած տարվա համեմատ 2 միլիարդ դրամով պակաս է հարկեր վճարել, Վարդան Հարությունյան արձագանքեց՝ «Գուցե շրջանառությու՞նն է նվազել, ներմուծումնե՞րն են նվազել: Եթե դա ստվեր է, ես ձեզ հավաստիացնում եմ, որ պայքարելու եմ»:

Իսկ հարցին՝ քանի՞ գործարարի է ոգևորել վարչապետի այն հայտարարությունը, թե այժմ ցանկացած մարդ կարող է ներկրել ցանկացած բան, ՊԵԿ նախագահը պատասխանեց՝ «Արդեն դիզվառելիք ներկրող ունենք, բանան ներկրող ունենք»: Հարությունյանը նաև հաստատեց, որ իր ընտանիքը բիզնես ունի, սակայն, այդ բիզնեսի նկատմամբ հատուկ մոտեցումը բացառեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG