Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Պակիստանում արտադրված օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր ձեռք բերելու ուղղությամբ, որոնց խոցման շառավիղը 500 կիլոմետր է կազմում:
Այս մասին այսօր տեղեկացնում է մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» օրաթաթերթը` վկայակոչելով Ադրբեջանի բանակի հրետանահրթիռային զորքերի հրամանատար Զախիդ Հուսեյնովի խոսքերը: