Մատչելիության հղումներ

ԺԴԿ-ն հայտարարում է խորհրդարանի նիստերը բոյկոտելու և օրենսդիր աշխատանքը սառեցնելու մասին


ԺԴԿ առաջնորդներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, արխիվ
ԺԴԿ առաջնորդներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, արխիվ

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) հայտարարել է, թե բոյկոտում է խորհրդարանի նիստերը և սառեցնում է օրեսդիր աշխատանքը՝ իր համանախագահների և պատգամավորների ձերբակալությունից հետո:

Խորհդարանի մեծությամբ երկրորդ ընդդիմադիր խմբակցությունը չի բացառում, որ առաջիկայում կարող է որոշում կայացնել ընդհանրապես մանդատները վայր դնելու մասին:

Կուսակցության առաջնորդներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը կալանավորվել են անցած ուրբաթ՝ ահաբեկչությանը սատարելու մեղադրանքներով, տասը այլ պատգամավորներ էլ ձերբակալվել են, մի քանիսը հետագայում ազատ արձակվել:

Միացյալ Նահանգները խորը մտահոգություն է հայտնել այս ձերբակալությունների կապակցությամբ, Գերմանիան ու Դանիան արտգործնախարարություն են հրավիրել թուրք դիվանագետներին, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ այս քայլերը «հարցականի տակ են դնում Եվրամիության ու Թուրքիայի միջև կայուն հարաբերությունների հեռանկարը»:

Նախագահ Ռեջեթ Էրդողանը իր հերթին հակադարձել է՝ որևէ մեկը, այդ թվում՝ ինքը, իրավունք չունի միջամտել Թուրքիայի դատական հարցերին:

Հուլիսյան հեղափոխության փորձից հետո Էրդողանի վարչակազմը ազատազրկրել կամ պաշտոնանկ է արել ավելի քան 110 հազար մարդու, հիմնականում զինվորներ, ուսուցիչներ, դատավորներ ու լրագրողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG