Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար:
Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ՝ ռեկտորի պաշտոնի համար:
Արմեն Մուրադյանը փոխարինում է Միքայել Նարիմանյանին, ով ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում աշխատում էր 2012 թվականից: