Ադրբեջանի զինուժը պատրաստվում է մեծամասշտաբ զորավարժությունների: Երկրի նախագահ Իլհամ Ալիևի այսօր ստորագրած հրամանագրի համաձայն, դրանք կանցկացվեն նոյեմբերի 12-18-ը դաշտային պայմաններում՝ զորքերի և սպառազինության կառավարման համակարգը ստուգելու նպատակով:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ, վարժանքներին կմասնակցի մինչև 60 հազար զինվորական, ավելի քան 50 ինքնաթիռ ու ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, ինչպես նաև 700 հրթիռահրետանային համակարգ: