Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բանակաշինությանը վերաբերող հարցեր:
ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, համապատասխան զեկույցով հանդես է եկել Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ բանակաշինությունը և Պաշտպանության բանակի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են և կմնան մեր ամենակարևոր առաջադրանքներից մեկը: