Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը նշել է, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը և Միացյալ Թագավորությունը արդյունավետ համագործակցություն են իրականացնում և վստահություն է հայտնել, որ այդ հարաբերությունները առավել կընդլայնվեն և կխորանան:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-բրիտանական պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: