Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 15.04-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանում գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալլ։
Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը զգացվել է Վանաձորում՝ 2-3 բալլ ուժգնությամբ: