Մատչելիության հղումներ

Մահացել է պայմանագրային զինծառայող


Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է պայմանագրային զինծառայող, կատարվում է քննություն: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն, տեղեկացնելով, որ քննություն է տարվում՝ պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար:

«Նախնական տվյալներով, 30.10.2016թ.՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքում կտրուկ վատացել է մարտական հերթապահության նշանակված պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Արտակի Խալխալյանի ինքնազգացողությունը: Նոյեմբերյանի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին Դ. Խալխալյանը մահացել է:

Բժշկական նախնական հետազոտության համաձայն՝ զինծառայողի մոտ արձանագրվել է սրտի կանգ: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դ. Խալխալյանի մահվան հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- նշված է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG