Մատչելիության հղումներ

Գիշերը շփման գծում․ հրադադարի 60 խախտում, 700 կրակոց


ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ
ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությանը մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՈւՏՅՈՍ և ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ (141 կրակոց):

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG