Մատչելիության հղումներ

Վախճանվել է կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը


Ներսես Հովհաննիսյան, լուսանկարը՝ մշակույթի նախարարության
Ներսես Հովհաննիսյան, լուսանկարը՝ մշակույթի նախարարության

78 տարեկանում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Ներսես Հովհաննիսյանը, հաղորդում է մշակույթի նախարարությունը:

«Ներսես Հովհաննիսյանի ֆիլմերից շատերը` «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկա», «Օտար խաղեր», «Ձախորդ Փանոսը», «Խոհարարները եկել են մրցույթի», առաջին իսկ ցուցադրությունից սիրվել են հանդիսատեսի կողմից և մինչ օրս մեծ ժողովրդականություն են վայելում: Բազմաթիվ ֆիլմերի սցենարի հեղինակ է, որպես դերասան նկարահանվել է դրանցից շատերում: 2005 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման», - ասված է հաղորդագրությունում:

Վերջին տարիներին կինոռեժիսորը բնակվում էր Մոսկվայում:

Ներսես Հովհաննիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայում:

Կինոռեժիսորի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG