Ֆրանսիայի կառավարությունը վարչապետի առաջարկությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին:
Ֆրանսիական կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, արտաքին գործերի ավագ խորհրդական Վիսկոնտին նախարարների խորհրդի նույն՝ հոկտեմբերի 19-ի որոշմամբ նշանակվել է նաև Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տարածաշրջանի հարցերով դեսպան:
Նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ ստորագրել է համապատասխան հրամանագիրը, այն հրապարակված է Legifrance.gouv.fr կայքում։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Ստեֆան Վիսկոնտին կփոխարինի 2014 թվականից այն զբաղեցնող Պիեռ Անդրիոյին:
Մանրամասները տե'ս այստեղ