Հայաստանի պաշտպանության նախարարության առաջին բանակային զորամիավորման շրջանակում օրերս անցկացվել է բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն:
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, առանձնակի ուշադրություն է հատկացվել ապրիլյան մարտական գործողությունների վերլուծության արդյունքում կատարված ճշգրտումներին և նորամուծություների գործնական կիրառմանը:
«Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ավարտական փուլում, զորամիավորման ենթակա զրահատանկային զորամասերից մեկի բազայի վրա անցկացվել է ռեակտիվ հրետանային միջոցներով ուժեղացված գումարտակային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ», - ասված է ՊՆ հաղորդագրությունում: