Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց:
Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (21 կրակոց):
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։