Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն ու Լոնդոնը քննարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը


Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները Լոզանում, 15-ը հոկտեմբերի, 2016թ.
Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները Լոզանում, 15-ը հոկտեմբերի, 2016թ.

Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Ջոն Քերրին ու Բորիս Ջոնսոնը կոչ են արել Սիրիային ու Ռուսաստանին՝ վերջ տալ Հալեպի մարդասիրական ճգնաժամին:

Բարձրաստիճան դիվանագետներն ընդգծել են, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը քննարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին ու Սիրիային պատերազմական հանցագործություններ իրագործելու՝ Հալեպի խաղաղ բնակչությանը ռմբակոծելու մեջ: Ռուսաստանը, իր հերթին, պնդում է, թե Արևմուտքը աջակցում է ահաբեկիչներին:

Անցած շաբաթ Լոզանում կայացած բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի արտգործնախարարներին չէր հաջողվել փոխհամաձայնության գալ սիրիական պատերազմը հանգուցալուծելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG