Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Ատոմ Ջանջուղազյանն ազատվել է Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից և նշանակվել Հայաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։
Զարմինե Զեյթունցյանը նշանակվել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։
Որոշումների տեքստերը տեղադրված են e-gov.am կայքում: