Սիրիական կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը, որ կայացավ երեկ Շվեյցարիայի Լոզան քաղաքում, որևէ էական արդյունքի չհանգեցրեց:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Լոզանում մի քանի ժամ տևած բանակցություններից հետո որևէ հայտարարությամբ այդպես էլ հանդես չեկան:
Բանակցությունների ավարտին Ջոն Քերին միայն նշեց․ - «Լոզանում կայացած հանդիպման հիմնական նպատակը Սիրիայում ստեղծված կացությունից դուրս գալուն ուղղված նոր մոտեցումների ձևակերպումն էր»: