Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովը ԼՂ հարցով հայտարարություն չի ընդունի․ Պեսկով


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները երևանյան նիստի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն չեն ընդունելու: Այս մասին, ըստ ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, այսօր ոչ», - Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

Նա նաև հերքել է լուրերը, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնեցրել է նոր վարչապետի թեկնածությունը՝ դրանք «լիակատար անհեթեթություն» որակելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG