Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն աշխատանքային այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի Խորհրդի նստաշրջանին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Պետության ղեկավարը մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի գործունեության գերակա ուղղությունների վերաբերյալ Բելառուսի դիրքորոշումը ՀԱՊԿ-ում մեր երկրի նախագահության շրջանում», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG