Մատչելիության հղումներ

Մի խումբ կանայք Թրամփին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ


Դոնալդ Թրամփը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, հոկտեմբեր, 2016թ․
Դոնալդ Թրամփը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, հոկտեմբեր, 2016թ․

The New York Times պարբերականի փոխանցմամբ՝ մի խումբ կանայք հարցազրույցներում Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ:

Ըստ այդ կանանց, միջադեպերը տեղի են ունեցել տարբեր տարիների և տարբեր քաղաքներում:

Թրամփի նախընտրական արշավի պատասխանատուները պնդում են, որ այդ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:

Հարցազրույցները լույս են տեսել այն բանից հետո, երբ հրապարակվել են 2005 թվականին կանանց հասցեին Թրամփի հնչեցրած վիրավորական մեկնաբանությունների ձայնագրությունները: ԱՄՆ նախագահի թեկնածուն ներողություն է խնդրել իր այդ հայտարարությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG