Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հիվանդության պատճառով չեղյալ է համարել իր պաշտոնական այցերը Ադրբեջան և Հայաստան, որոնք համապատասխանաբար պետք է կայանային հոկտեմբերի 12-ին և 13-ին:
Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակն այսօր ասել է, որ հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Նազարբաևի փոխարեն կմասնակցի երկրի վարչապետը:
Հիշեցնենք՝ երեկ հաղորդվեց, որ Ղազախստանի նախագահը «բուժվում է մրսածությունից»: