Այսօր Երևանում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների մասնակցությամբ կկայանա ԱՊՀ անդամ երկրների՝ ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի հերթական՝ 17-րդ նիստը:
Հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել ԱՊՀ տարածքում ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ մի շարք հարցեր: